Բավրա-Նինոծմինդա անցակետը վերսկսել է աշխատանքը

Բավրա-Նինոծմինդա անցակետը վերսկսել է աշխատանքը

PanARMENIAN.Net - Հայ-վրացական սահմանի Բավրա-Նինոծմինդա անցակետըփետրվարի 7-ին` ժամը 10։00-ից վերսկսել է աշխատանքը, տեղեկացնում է Վրաստանում ՀՀ դեսպանությունը։

Սահմանը հատելու թույլտվություն ունեցող անձինք, Սադախլոյի անցակետից զատ, այսուհետ կարող են օգտվել նաև Բավրա-Նինոծմինդա անցակետից։

Այն կգործի ժամը 10։00-ից մինչև 18։00-ն ընկած ժամանակահատվածում։

Անցակետով բեռնատարների երթևեկն շարունակվում է իրականացվել շուրջօրյա ռեժիմով։

«ՀՀ քաղաքացիների մուտքը Վրաստան հնարավոր է միայն պատվաստումից հետո (երկու դեղաչափ), իսկ Վրաստանի քաղաքացիները Հայաստան կարող են մուտք գործել միայն Վրաստանի պատկան մարմինների կողմից տրված ելքի հատուկ թույլտվության պարագայում»,-ասվում է դեսպանության հայտարարության մեջ։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---