ԱԻՊԾ․ Եվս 2 զինծառայողի աճյուն են գտել Ֆիզուլիից

ԱԻՊԾ․ Եվս 2 զինծառայողի աճյուն են գտել Ֆիզուլիից

PanARMENIAN.Net - Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Վարանդայի (Ֆիզուլի) շրջանից որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերել են ևս 2 զոհված զինծառայողի աճյուն, հայտնում են Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։

Զոհված զինծառայողների ինքնությունը պարզ կլինի դատաբժշկական փորձաքննությունից հետո:

Հրադադարից հետո որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերված աճյունների ընդհանուր թիվը փետրվարի 8-ի տվյալներով՝ 1367 է:

Ռուսական խաղաղապահ զորակազմի հերթափոխի հետ կապված՝ փետրվարի 8-ին որոնողափրկարարական աշխատանքներ չեն իրականացվի:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---