Նիդերլանդների խորհրդարանի մեծամասնությունը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչով կդիմի կառավարությանը

Նիդերլանդների խորհրդարանի մեծամասնությունը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչով կդիմի կառավարությանը

PanARMENIAN.Net - Նիդերլանդների խորհրդարանի մեծամասնությունը կառավարության կաբինետին կոչ է անելու ճանաչել Հայոց ցեղասպանությունը, գրում է «Նիդերլանդական օրագիրը»։

Նշվում է, որ Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան արդեն հասցրել է ողջունել պատգամավոր Ջոել Ֆորդևինդի ներկայացրած բանաձևը:

Նիդերլանդների կառավարությունը դա դեռ չի արել՝ թեև խորհրդարանը հասցրել է երկու անգամ դատապարտող բանաձևեր ընդունել: Կառավարությունն ամեն անգամ հարցը մերժում էր՝ կապված Թուրքիայի հետ հարաբերությունները չխաթարելու հետ:

«Քրիստոնեական միություն» (Christen Unie) կուսակցությունը միջնորդություն կներկայացնի ժամանակավոր կառավարությանը՝ ճանաչման կոչով: Այն լայն աջակցություն ունի Ներկայացուցիչների պալատում:

Կառավարությունը ներկայացնող ամենամեծ՝ VVD կուսակցությունը քննարկումներին չի մասնակցելու, իսկ մյուս կուսակցությունը՝ «Դենկ» անվամբ, չի պաշտպանում միջնորդությունը։ Այս կուսակցությունն ավելի շուտ հետևում է Թուրքիայի քաղաքական գծին, որը չի ցանկանում խոսել ցեղասպանության մասին: Այն խորհրդարան մտած ամենափոքր խումբն է՝ բաղկացած երկու էթնիկ թուրք և մեկ մարոկացի պատգամավորներից:

Հոլանդական կառավարության կաբինետը մինչ այժմ «Հայոց ցեղասպանություն» բառակապակցության փոխարեն այն անվանում է «Հայոց ցեղասպանության խնդիր»: 2018-ին կաբինետի անդամը (պետքարտուղար Սնել) առաջին անգամ մասնակցել է Ցեղասպանության ամենամյա ոգեկոչմանը Երևանում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---