Աժ-ում քննարկել են գյուղատնտեսական հողերը որպես չօգտագործվող դասակարգելու չափանիշների սահմանումը

Աժ-ում քննարկել են գյուղատնտեսական հողերը որպես չօգտագործվող դասակարգելու չափանիշների սահմանումը

PanARMENIAN.Net - Ազգային ժողովում քննարկվել է գյուղատնտեսական հողերը որպես չօգտագործվող դասակարգելու չափանիշների սահմանումը։ Նպատակը չօգտագործվող գյուղատնտեսական նշանակության հողերի բացահայտման և տվյալների բազայի ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական հիմքի ստեղծումն է:

Օրինագիծը քննարկվել է երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու նպատակով։

Հողային օրենսգրքում լրացում նախատեսող օրենքի նախագիծը ներկայացրել է կառավարությունը։

փոխանցմամբ՝ կառավարության հեղինակած օրինագիծը խորհրդարանի նիստում ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը:

«Ըստ առաջարկվող փոփոխության՝ գյուղատնտեսական նշանակության հողերը որպես չօգտագործվող հողեր դասակարգելու չափանիշները և դրանց հաշվառման կարգը սահմանում է կառավարությունը»,- ասել է ԱԺ-ում նախագիծը ներկայացնող էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։

Փոփոխությունը պայմանավորված է նրանով, որ ներկայումս ՀՀ գրեթե բոլոր մարզերում առկա են գյուղատնտեսական նշանակության հողերի չմշակման, ոչ նպատակային և անարդյունավետ օգտագործման բազմաթիվ դեպքեր:

Հայաստանում կա 444,800 հա վարելահող, որից օգտագործվում է 222,000ը, և չկա որևէ իրավական ակտ, որ սահմանի, թե որոնք են չօգտագործվող հողատարածքները՝ փոփոխության նպատակը այդ հարցի լուծումն է։

 Ուշագրավ
ՌԱԷԿ-ի մասնագետները ներկայացրել են տեխնիկական սպասարկման և վերանորոգման ուղղությամբ տարվող աշխատանքը
Նա հավելել է, որ էկոնոմիկայի նախարարությունը բիզնեսի համար առավել կոնկրետ առաջարկներով հանդես կգա
Իրանից ներմուծվող ապրանքները մաքսազերծվում են այն գներով, որ տեղական արտադրողը չտուժի
Փոխնախարարի խոսքով՝ համակարգի շահառուների թիվը սրընթաց աճում է, և դա «ռիսկ է, որի հետ պետք է հաշվի նստել»