ՄԻՊ-ը` անանուն աղբյուրին հղումն արգելելու օրինագծի մասին․ Ներկայիս տեսքով ընդունվել չի կարող, խնդիրներ կառաջանան

ՄԻՊ-ը` անանուն աղբյուրին հղումն արգելելու օրինագծի մասին․ Ներկայիս տեսքով ընդունվել չի կարող, խնդիրներ կառաջանան

PanARMENIAN.Net - Անանուն աղբյուրներին հղումն արգելող օրինագիծն առկա տեսքով ընդունվել չի կարող, դրանով կեղծ կամ իրականությանը չհամապատասխանող տեղեկատվության դեմ պայքարի խնդիրը չի լուծվելու, հայտարարել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ ոլորտի մասնագետների հետ հանդիպման արդյունքում։

Ըստ ՄԻՊ-ի՝ նախագծերը պարունակում են դրվագային լուծումներ, որոնք կարող են լրացուցիչ խնդիրներ առաջացնել լրատվական ոլորտի ու խոսքի ազատության պաշտպանության տեսանկյունից։

«Թերի է նախագծերի փաթեթի հիմնավորումը: Այն չի արտահայտում իրական խնդիրների լուծման ռազմավարությունը, նախագծերի լուծումները ներկայացված չեն միջազգային փորձի ու չափանիշների տեսանկյունից, քննարկված չեն գործնական խնդիրներն ու այն, թե հատկապես ինչու է ընտրած առաջարկվող մոդելը և ինչպես է այն լուծելու առկա խնդիրները»,-հայտարարել է ՄԻՊ-ը՝ նշելով, որ նախագիծը մասնագետների ու իր ղեկավարած կառույցի հետ պատշաճ չի քննարկվել։

ՄԻՊ-ը նաև նշել է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում առաջակվող տուգանքներն անհամաչափ են, չեն նախատեսում անհատական մոտեցման հնարավորություն, նախատեսված են տուգանքների ֆիքսված չափեր, որոնք կարող են հանգեցնել լրագրողի գործունեության նկատմամբ անհամաչափ միջամտության։

Ավելի վաղ «Իմ քայլը» խմբակցության մի շարք պատգամավորներ առաջարկել էին «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություններ կատարել` անանուն աղբյուրներին հղում անելն արգելելու, լրատվամիջոցների ֆինանսական թափանցիկությունը ցույց տալու նպատակով:

Ընթերցեք նաև․ Իշխանությունն առաջարկում է արգելել ԶԼՄ-ներին հղում անել անանուն աղբյուրներին

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---