Զախարովա․ Բաքուն հավաստիացրել է՝ Ավետարանոցում Մեծ հայրենականի զոհերի հուշարձանը պղծողները կպատժվեն

Զախարովա․ Բաքուն հավաստիացրել է՝ Ավետարանոցում Մեծ հայրենականի զոհերի հուշարձանը պղծողները կպատժվեն

PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, անդրադառնալով Արցախի Ասկերանի շրջանի Ավետրարանոց գյուղում Հայերանական մեծ պատերազմում զոհվածների հուշարձնի պղծմանը, հայտարարել է, որ Բաքուն համապատասխան պարզաբանում է ներկայացրել։

Ըստ Զախարովայի՝ Բաքուն հավաստիացրել է, որ հետաքննություն է ընթանում և մեղավորները կպատժվեն։ Ադրբեջանից հավաստիացրել են նաև, որ նման «ակտերը կասեցվում են և ամենևին չեն խրախուսվում»։

«Մեր սկզբունքային դիրքորոշումն է, որ հուշարձանի ցանկացած պղծում անթույլատրելի է, առավել ևս, երբ խոսքը Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հուշարձանի մասին է, այլ դիրքորոշում լինել չի կարող»,- ասել է նա։

«Այդ մասին տեղեկություններ ստանալով՝ մենք անմիջապես կապ ենք հաստատել Ադրբեջանի մեր գործընկերների հետ և նրանք հավաստիացրել են, որ Հայրենական պատերազմում զոհվածների և պատերազմին նվիրված հուշարձանների հանդեպ վանդալիզմի բոլոր ակտերը, գերեզմանների և հուշարձանների քանդումն ադրբեջանական կողմը գրանցել է»,- նշել է նա։

Պատերազմի հետևանքով Ադրբեջանի հսկողության տակ անցած Ավետարանոց գյուղում ադրբեջանցիները պղծել են Հայրենական մեծ պատերազմի զոհված հերոսների հուշարձանը, որը գտնվում է Սուրբ Գայանե վանական համալիրի տարածքում:

2020թ․ նոյեմբերին ադրբեջանցիները «հրաձգության պարապմունքներ են» անցկացրել՝ Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղում գտնվող 1941-1945 թվականներին Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հուշարձանը օգտագործելով որպես պատվանդան։Համացանցում հայտնված տեսանյութում երևում էր՝ ինչպես են ադրբեջանցի զինծառայողները կրակում հուշարձանի վրա դրված շշին։

Ադրբեջանի ԶՈւ նմանատիպ «վարքագծի» զոհ են դարձել նաև այլ հուշարձաններ, մասնավորապես՝ Հայրենական Մեծ պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշարձաններ, Արցախի տարբեր բնակավայրերում տեղադրված խաչքարերը, հայ զինվորների գերեզմանոցները և նրանց հիշատակին կանգնեցված հուշաքարերը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---