ՌԴ-ում հայկական համարներով երթևեկող մեքենատերերի համար կանոնները խստացվել են

ՌԴ-ում  հայկական համարներով երթևեկող մեքենատերերի համար կանոնները խստացվել են

PanARMENIAN.Net - Ռուսաստանում խստացրել են կանոնները հայկական պետհամարանիշներով մեքենաների սեփականատերերի համար։ Եթե հայկական համարներով մեքենան չստացվի օրինականացնել, ապա անհրաժեշտ կլինի վճարել տուգանային կայանման համար, կամ մեքենան չօգտագործել մինչև 2023-ը։ 2023 թվականից այդպիսի մեքենաներն այլևս չեն համարվի ներքին օգտագործման ապրանք և դրանք օրինականացնելու համար հարկ կլինի միայն ուտիլիզացման գանձումը վճարել։

2020թ․ ամռանը ՌԴ տեսուչները սկսեցին կանգնեցնել «հայկական մեքենաները», արձանգրություններ գրել «Հաստատված կարգով չգրանցված ավտոմեքենա վարելու» համար, տուգանային հրապարակ ուղարկել, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան»։

ՀՀ պետհամարանիշերով մեքենաները պահանջված էին ՌԴ-ում մի քանի պատճառով՝ ցածր գների, քանի որ դրանք չէին հարկվում ՌԴ տրանսպորտային հարկով, հաշվառված չէին, և դրանց վարորդները կարող էին անպատիժ խախտել երթևեկության կանոնները։ Մեծ պահանջարկի պատճառն այն էր նաև, որ այդ մեքենաները մաքսազերծվում էին ՀՀ սակագներով, որոնք մինչև 2020թ․ 4-5 անգամ թանկ էին ՌԴ գներից։ Արդեն 2020-ից Հայաստանում ևս մաքսատուրքերը հավասարվել են ԵԱՏՄ ընդհանուր դրույքաչափերին:

Այդպիսի սեփականատերերին օգնելու համար ՌԴ Պետդումայի մի խումբ պատգամավորներ Դումայի կոմիտեի համար հատուկ հանձնարարական են պատրաստել՝ հիշեցնելով, որ ԵԱՏՄ անդամ Ղազախստանն արդեն որոշում է կայացրել ՀՀ-ից ներկրված բոլոր մեքենաների ժամանակավոր գրանցման մասին, ինչը կարելի է անել նաև ՌԴ-ում։ Սակայն օրենքը դեռ ընդունված չէ, և այդպիսի վարորդներին խորհուրդ են տալիս առայժմ չվարել մեքենան և սպասել։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---