Ոստիկանություն․ Հոլոքոսթի հուշարձանը պղծելու դեպքով նյութեր են պատրաստվում

Ոստիկանություն․ Հոլոքոսթի հուշարձանը պղծելու դեպքով նյութեր են պատրաստվում

PanARMENIAN.Net - Երևանի Մոսկովյան-Տերյան փողոցների խաչմերուկում հայ և հրեա ժողովուրդների ցեղասպանության հիշատակի «Ապրել-չմոռանալ» հուշարձանը պղծելու դեպքի առթիվ ոստիկանությունը նյութեր է նախապատրաստում, հայտնել են կառույցից:

«Համացանցում հրապարակումների հիման վրա ոստիկանության Կենտրոնի բաժնում նյութեր են նախապատրաստում»,- հայտնել են Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն իր հերթին դատապարտել է հուշարձանի պղծումը։

«Երևանում տարբեր ազգությունների ներկայացուցիչներ հարյուրամյակներ շարունակ ապրել են կողք կողքի՝ իրենց ազգային պատկանելության հետ միասին հպարտությամբ կրելով նաև երևանցի լինելու պատվաբեր կոչումը, և որևէ մոտիվ չի կարող խաթարել այդ համերաշխությունը», - ֆեյսբուքյան իր էջում գրել է Մարությանը՝ հույս հայտնելով, որ իրավապահները արագ և համարժեք արձագանք կտան:

Վերջին ամիսներին սա հուշարձանի պղծման երկրորդ դեպք է, ավելի վաղ Սիրահարների այգում վանդալիզմի էր ենթարկվել Գևորգ Էմինի արձանը։ «Ապրել- չմոռանալ» հուշարձանը նվիրված է Հոլոքոստի և Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---