ՄԻՊ-ը վարույթ է նախաձեռնել Գյումրու համար 25 դպրոցի հետ կապված

ՄԻՊ-ը վարույթ է նախաձեռնել Գյումրու համար 25 դպրոցի հետ կապված

PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) աշխատակազմը վարույթ է նախաձեռնել Գյումրու համար 25 դպրոցի հետ կապված՝ մի շարք ուսուցիչներ և ծնողներ ահազանգել են ճնշումների ու սպառնալիքների մասին։

Մարդու իրավունքների պաշտպանին բողոքներ են հասցեագրել դպրոցի ուսուցիչները, ծնողները և աշակերտները տնօրենի թափուր պաշտոնում նշանակման գործընթացի հետ կապված։

«Մասնավորապես, նրանք նշել են, որ տնօրենի թափուր պաշտոնում նշանակելու մասին որոշման կայացման գործընթացում հաշվի չի առնվել իրենց կարծիքը։ Բարձրացված բողոքներով դիմումատուները նշել են, որ տնօրենի թափուր պաշտոնի նշանակման գործընթացում չեն պահպանվել օրենքով սահմանված պահանջները, այդ թվում՝ ժամկետները, իսկ հավակնորդների հետ անցկացված հարցազրույցը չի ունեցել իրավական հիմք»,-ասվում է հայտարարության մեջ։

Հաշվի առնելով, որ տեղի ունեցած վարչական ընթացակարգերը բացասական են ազդել հատկապես երեխաների իրավունքների վրա, դպրոցում խաթարված է ուսումնական գործընթացները, առկա է լարվածություն՝ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում նախաձեռնված է քննարկման վարույթ։

Համապատասխան գրություններ են հասցեագրվել ՀՀ Շիրակի մարզպետին ու ՀՀ փոխվարչապետին։ Մարդու իրավունքների պաշտպան

Արդեն մոտ 10 օր է Գյումրու թիվ 25 դպրոցում տնօրենի թափուր պաշտոնում նշանակման գործընթացի հետ դժգոհություններ առաջացել։ Տնօրեն է նշանակելով մրցույթում քիչ միավորներ հավաքած թեկնածուն, ում հետ դպրոցը չի ցանկանում աշխատել։ Ուսուցիչներն ու ծնողները փոխվարչապետ Տիգրան Ավինյանին մեղադրում են հովանավորչությամբ տնօրեն նշանակելու մեջ։

Նոր տնօրենը Շիրակի մարզպետարանի իրավաբանական բաժնի պետ Գեղամ Բաղդասարյանի քույրն է՝ Իրինա Բաղդասարյանը։ Մինչ նշանակումը նա Գյումրու թիվ 9 դպրոցի փոխտնօրենն էր։ Կոլետիվն ծնողները պահանջում են փոխել որոշումը ու տնօրեն նշանակել իրենց թեկնածուին՝ դպրոցի պատմության ուսուցիչ Մերուժան Մինասյանին։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---