Արցախում խոշոր եղջերավորների գլխաքանակը նվազել է ավելի քան 40%-ով

Արցախում խոշոր եղջերավորների գլխաքանակը նվազել է ավելի քան 40%-ով

PanARMENIAN.Net - Արցախում 2020-ի համեմատ՝ 2021-ին խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը նվազել է 41.5 տոկոսով՝ 47,407 գլխից հասնելով 19,679-ի, տեղեկացնում է երկրի վիճակագրական ծառայությունը:

Ըստ տեղեկագրի՝ Արցախում խոշոր եղջերավորների ամենամեծ գլխաքանակը՝ 2020 թվականի հունվարի դրությամբ, արձանագրվել է Քաշաթաղի շրջանում՝ 11,039, իսկ Հադրութի շրջանը՝ 8678-ով, երկրորդ տեղում էր:

Մանր եղջերավոր անասունների գլխաքանակն Արցախում 2021 թվականի դրությամբ կազմել է 27,833 գլուխ՝ նախորդ տարվա 65,462-ի փոխարեն:

Ըստ շրջանների՝ մանր եղջերավորների ամենամեծ գլխաքանակը 2020-ին նույնպես գրանցվել է Քաշաթաղում՝ 20,544, իսկ Հադրութը երկրորդ տեղում է՝ 16,665 մանր եղեջերավորով: Թռչունների թիվը նվազել է 47.5 տոկոսով՝ 365,000-ից հասնելով 173,480-ի:

Արցախի աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար Մանե Թանդիլյանն ԱՀ ազգային ժողովում հայտարարել է, որ պատերազմից հետո երկիր է վերադարձել մոտ 100,000 մարդ, իսկ մոտ 40,000 արցախցի շարունակում է բնակվել Հայաստանում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---