Արցախում առևտրի ոլորտի հարկատուները մինչև 2023-ն ազատվել են մի շարք հարկերից

Արցախում առևտրի ոլորտի հարկատուները մինչև 2023-ն ազատվել են մի շարք հարկերից

PanARMENIAN.Net - Արցախում հարկային օրենսդրության նոր փոփոխությամբ՝ առևտրի ոլորտի հարկատուներին հնարավորություն է ընձեռվել առևտրի հարկը վճարել 1% դրույքաչափով՝ նվազեցումներ կատարելով փաստաթղթերով հիմնավորված ձեռքբերումների մասով:

«Մասնավորապես, առևտրի հարկի դրույքաչափը՝ իրացման շրջանառության նկատմամբ սահմանվել է 2%, իսկ 2022 թվականի հունվարի 1-ից՝ 3%:

Ընդ որում՝ դրանից նվազելու է վաճառքի ապրանքների ծախսերի 1 տոկոսը՝ փաստաթղթերով հիմնավորված լինելու դեպքում, իսկ 2022-ի հունվարի 1-ից՝ 2%-ը: Նվազեցումներից հետո, եթե առևտրի հարկի գումարն իրացման շրջանառության 1%-ից պակաս լինի, ապա առևտրի հարկը կհաշվարկվի 1% դրույքաչափով»,- փոխանցում են Արցախի ՊԵԿ-ից:

Հետագա հաշվետու ժամանակաշրջաններում կնվազեցվի առևտրի հարկի այն մասը, որը չի նվազեցվել:

Արտոնագրային հարկ վճարողները՝ 2021-2023 թվականներին ազատվում են վճարումներից: Բացի այդ՝ արտոնագրային հարկ վճարողների համար նույնպես հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումը հետաձգվել է մինչև 2026 թվականի հունվարի 1-ը: Այդ հարկատուները (բացառությամբ որոշների) 2021-2023 թվականների ընթացքում կազատվեն նաև հաստատագրված վճարներից:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---