«ՍԹԱՐ» սուպերմարկետների ցանցի ղեկավարությունը դեմ է գների անհիմն բարձրացմանը

PanARMENIAN.Net - «ՍԹԱՐ» սուպերմարկետների ցանցի ղեկավարությունը դեմ է գների անհիմն բարձրացմանը: Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդել են «ՍԹԱՐ»-ի մամլո ծառայությունում, այսօր առ-տրային ցանցի ղեկավարությունը որոշում է կայացրել գների մասնակի բարձրացման վերաբերյալ, որը կտարածվի ներմուծվող ապրանքների միայն որոշակի խմբերի վրա: Կար-որ է նշել, որ խոսքը գնում է ապրանքների այն քանակությունների մասին, որոնք մատակարարներից գնվելու են նոր գներով:

«Մենք եկամուտ չենք հետապնդում ստեղծված իրավիճակից - առավելագույնս հակված ենք գների աճի զսպմանը: Այդ ուղղությամբ երեկվանից աշխատանքներ են տարվում մատակարարների հետ - արդեն ունենք դրական արդյունքներ: Հաճախորդների վստահությունը շատ կար-որ է ՍԹԱՐ-ի համար - մենք կարդարացնենք այն», - իրավիճակը մեկնաբանում է ցանցի գործադիր տնօրեն Վահան Քերոբյանը:



«ՍԹԱՐ»-ը երկրի խոշորագույն առ-տրային ցանցերից մեկն է, որի մեջ մտնում են 12 սուպերմարկետներ ողջ հանրապետության տարածքում:



Մարտի 3-ին մի քանի ժամվա ընթացքում Հայաստանում դոլարի փոխարժեքը բարձրացել է միչեւ 360 դրամ մեկ դոլարի դիմաց, եվրոյի փոխարժեքը հասել է 440 դրամ մեկ եվրոյի դիմաց: Մինչ այդ դոլարի փոխարժեքը փոխանակման կետերում կազմում էր 305-310 դրամ մեկ դոլարի դիմաց, եվրոյի փոխարժեքը` 387 դրամ: Դրամի նկատմամբ արտարժույթի փոխարժեքի այդքան կտրուկ աճի հիմնական պատճառը դարձել է երկրի Կենտրոնական բանկի ղեկավար Արթուր Ջավադյանի հայտարարությունը, համաձայն որի, Հայաստանի ԿԲ-ն արտարժույթի բորսայում իր միջամտության սահմանափակման եւ լողացող փոխարժեքի քաղաքականությանը վերադառնալու որոշում է կայացրել:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---