Ռուս խաղաղապահները Մարտունու շրջանում մոտ 400 պայթյունավտանգ առարկա են ոչնչացրել

Ռուս խաղաղապահները Մարտունու շրջանում մոտ 400 պայթյունավտանգ առարկա են ոչնչացրել

PanARMENIAN.Net - Արցախի Մարտունու շրջանի Կարմիր շուկա բնակավայրի տարածքում ականազերծման ընթացքում ռուս սակրավորները վնասազերծել են մոտ 400 պայթյունվտանգ առարկա, այդ թվում՝ 122 մմ բեկորա-ֆուգասային արկ և կումուլյատիվ-բեկորային զինամթերք:

Հայտնաբերված պայթյունավտանգ առարկաները հանվել և ոչնչացվել են հատուկ սարքավորված «Բալիջա» զորավարժարանում, փոխանցում են ՌԴ պաշտպանության նախարարությունից:

Պայթեցման գործողությունների ընթացքում զինամթերքը, որը հնարավոր չէր տարհանել, ոչնչացվել էր անվտանգության բոլոր անհրաժեշտ միջոցներով:

Ընդհանուր առմամբ, 2020-ի նոյեմբերի 23-ից չպայթած զինամթերքից մաքրվել է 1419 հա տարածք, 443 կմ ճանապարհ, 1361 բնակարանային շինարարություն, այդ թվում՝ 30 սոցիալական նշանակության օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 24,453 պայթյունավտանգ առարկա:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---