Արցախում ռուս խաղաղապահների համար ևս 4 բլոկ-մոդուլային զինավան է կառուցվել

Արցախում ռուս խաղաղապահների համար ևս 4 բլոկ-մոդուլային զինավան է կառուցվել

PanARMENIAN.Net - ՌԴ ՊՆ նյութատեխնիկական ապահովման մասնագետները ևս 4 չորս նոր բլոկ-մոդուլային զինավան են կառուցել Արցախում տեղակայված ռուս խաղաղապահների համար, տեղեկացնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։

Նոր ավանները շահագործման են հանձնվել Ստեփանակերտում և Մարտունիում։

Այսպիսով, Արցախում արդեն 8 այդպիսի զինավան է գործում՝ դա թույլ է տալիս հարմարավետ պայմաններ ստեղծել այնտեղ տեղակայված ռուս խաղաղապահների համար։

Բլոկ-մոդուլային զինավաններն ինքնավար օբյեկտներ են, հագեցած կենսապահովման բոլոր անհրաժեշտ պայմաններով՝ էլեկտրամատակարարում, ջեռուցում, սանհանգույց, ջրամատակարարում, ջրահեռացում։ Կա նաև կահույք և կենցաղային տեխնիկա՝ էլեկտրական վառարան, սառնարան, լվացքի մեքենա, միկրոալիքային վառարան, հեռուստացույց, օդորակիչ, կաթսա:

Յուրաքանչյուր զինավանի տարածքում կա նաև արհեստական ծածկով մարզասրահ, բաղնիք, բուժկետ, չորանոց, համազգեստի մաքրման սենյակ, ժամանցի սենյակ, գրասենյակ, պահեստ, ճաշարան, ինչպես նաև մթերային պահեստ:

Ռուս խաղաղապահներն Արցախում շուրջօրյա դիտարկում են իրավիճակն ու հրադադարի ռեժիմի պահպանումը։ Նրանք ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձն իրենց մշտական բնակության վայրեր, ցուցաբերում հումանիտար օգնություն, վերականգնվում են քաղենթակառուցվածքների օբյեկտները։

Ավելի վաղ Գլխավոր շտաբը հանդես էր եկել հայտարարությամբ՝ պահանջելով վարչապետ Փաշինյանի և նրա կառավարության հրաժարականը։ Դրան հաջորդեց Փաշինյանի հայտարարությունը, որ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին աշխատանքից ազատելու որոշում է կայացրել և ուղարկել է նախագահ Արմեն Սարգսյանին։

Արմեն Սարգսյանը, իր սահմանադրական լիազորությունների շրջանակում, առարկություններով վերադարձրել է ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի ազատման հրամանագրի նախագիծը: Իսկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սահմանված կարգով ԳՇ պետին պաշտոնանկ անելու միջնորդությունը կրկին ուղարկել է Հանրապետության նախագահին՝ ակնկալելով, որ այն սահմանված կարգով կստորագրվի:

Photo. Ria Novosti
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---