Հարությունյան․ ԱՀ արտաքին քաղաքական օրակարգը խաղաղությունն է և երկրի անկախության ճանաչումը

Հարությունյան․ ԱՀ արտաքին քաղաքական օրակարգը խաղաղությունն է և երկրի անկախության ճանաչումը

PanARMENIAN.Net - Արցախի արտաքին քաղաքական օրակարգը խաղաղությունն է և երկրի անկախության միջազգային ճանաչումը: Այդ մասին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանի գլխավորությամբ նախարարության աշխատակիցների հետ հանդիպմանը։

Քննարկվել են պատերազմից երկրում ստեղծված սոցիալ-տնտեսական վիճակը, դրա հաղթահարման ուղիները և նախարարության դերը ծառացած խնդիրները լուծելու գործում։

ԱՀ Ազգային ժողովը մարտի 1-ին հայտարարություն է տարածել Արցախի՝ Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող տարածքների իրավական կարգավիճակի վերաբերյալ` հայտարարելով, որ Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված՝ Արցախի Հանրապետության տարածքները համարվում են բռնազավթված, օկուպացված Ադրբեջանի կողմից։

2020-ի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել Արցախի դեմ՝ ահաբեկիչ-վարձկանների ու Թուրքիայի անմիջական մասնակցությամբ։ 44 օր տևած պատերազմում հայկական կողմը ՀՀ-ում ու Արցախում զիջումների է գնացել։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---