Գալլե քաղաքը կդառնա Գերմանիայի հայերի հոգեւոր կենտրոնը

PanARMENIAN.Net - Հայ քրիստոնյա հոգեւոր համայնքը Գալլե Ամենսդորֆ քաղաքի շրջանում հողամաս է ձեռք բերել մի շինությունով, որտեղ նախկինում կաթոլիկ եկեղեցի է գտնվել: Համայնքի քահանա Արիստակես Այվազյանի տեղեկությունների համաձայն, ճարտարապետության տեսակետից դա իր տիպով Գերմանիայի միակ եկեղեցին է:



Ամենդորֆի համայնքի նախագահ Հերբերտ Զիգֆրիդն իր շնորհակալությունն է հայտնել հողամասը ձեռք բերած հայ համայնքին: «Նախկինում այդ շենքում գտնվում էր Կաթոլիկ եկեղեցի, որը 3 տարի առաջ դադարեցրեց իր գործունեությունը: Մենք վախենում էինք, որ այդ համալիրը այդպես էլ կմոռացվի: Իսկ այսօր մենք բավարարված ենք նրանով, որ այդ տարածքը քաղաքապետարանի համաձայնությամբ կօգտագործվի` հավատացյալներին եկեղեցի գրավելու համար»,- ասել է նա:



Եկեղեցու հանդիսավոր օծումը տեղի կունենա մայիսին կամ հուլիսին, քանի որ դեռեւս ընթանում են նրա վերականգնողական աշխատանքները: Վերակառուցումից հետո քահանա Այվազյանը խորանը կօծի սուրբ ջրով, այնուհետեւ գինով կօծվեն սյուները, կտավներն ու խաչերը, որոնք հետո կմաքրվեն մեռոնով:



Գերմանիայում գործում է մոտ 15 հայկական համայնք, մասնավորապես` Բեռլինում, Մյունհենում, Բիլեֆելդում եւ Քյոլնում: Ավելի քան 50 000 էթնիկական հայեր այցելում են համայնքները եւ եկեղեցիների կարիք ունեն: Հայ եպիսկոպոսի նստավայրը գտնվում է Քյոլնում, հաղորդում է Բեռլինի Հայկական համայնքի կայքը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---