ԵԱՏՄ երկրներում մտադիր են արգելել պլաստիկ տոպրակների օգտագործումը![]() 5 մարտի 2021 - 17:21 AMT PanARMENIAN.Net - ԵԱՏՄ երկրներում մտադիր են արգելել մեկանգամյա օգտագործման պլաստիկի, այդ թվում տոպրակների օգտագործումը՝ արգելքը կլինի փուլային։ Միանգամյա պլաստիկից հրաժարվելու ռազմավարությունը նախատեսվում է հաստատել մինչև մարտի վերջը։ Այդ մասին հայտնել են ՌԴ տնտեսական զարգացման նախարարությունում, գրել է «Իզվեստիան»։ ՌԴ արդյունաբերական առևտրի նախարարությունում նշել են, որ պլաստիկի օգտագործման ամբողջական արգելքը կարող է հավելյալ ծախսեր առաջացնել արտադրողների համար։ Մասնավորապես, նշվել է, որ թղթե փաթեթավորումը հարմար չէ մսի, ձկան, որոշ մրգերի փաթեթավորման համար։ Նախարարությունն առաջարկել է արգելքի փոխարեն տնտեսական լծակներ կիրառել՝ հարկեր և տուրքեր, մարքեթինգային սահմանափակումներ։ Այդ դիրքորոշմանը կողմ է Ղազախստանը։ Իսկ Բելառուսն ու Ղրղզստանը դեմ են արտահայտվել։ ՀՀ-ում 2022 թ-ից նախատեսվում է արգելել պոլիէթիլենային պարկերի և տոպրակների վաճառքը։ Հիմք ընդունելով «Նորմատիվ ակտերի մասին» ՀՀ օրենքի համապատասխան մասը՝ նախատեսվում է «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում սահմանել «կշռափաթեթավորում» հասկացությունը, ավելացնել նոր դրույթ, որով 2022 թ. հունվարի 1-ից կարգելվի առևտրի օբյեկտներում և առևտրի իրականացման վայրերում վաճառողի կողմից թաղանթի մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային պարկերի և տոպրակների վաճառքը։ Արդյունքում՝ակնկալվում է պոլիէթիլենային տոպրակների օգտագործման ծավալների կտրուկ կրճատում; ![]() ![]() Կողմերն անդրադարձել են ՀՀ-ԵՄ հարաբերություններին, Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին Ավելի վաղ ԱՀ նախագահը հանդիպել էր Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հետ Նա նշել է, որ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը չի կարող անտարբեր և լուռ մնալ Այդ մասին հայտարարել է պետնախարար Ջեյմս Քլեվերլին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |