Մի խումբ տավուշցիներ կարճ ժամանակով փակել են Երևան-Նոյեմբերյան ճանապարհը

Մի խումբ տավուշցիներ կարճ ժամանակով փակել են Երևան-Նոյեմբերյան ճանապարհը

PanARMENIAN.Net - Տավուշի մարզի Երևան-Նոյեմբերյան միջպետական ճանապարահատվածը մոտ 30 րոպեով փակել են մի խումբ քաղաքացիներ՝ պահանջելով մարզպետ Հայկ Չոբյանյանի հետ հանդիպում ու պարզաբանումներ, թե ինչու են ռուս խաղաղապահներ եկել մարզ, փոխանցում է Yerkir Daily-ն։

Քաղաքացիները նշել են, որ ցանկանում են իմանալ, թե ինչ է տեղի ունենում մարզում ու արդյոք ճիշտ են լուրերը, թե GPS-ով սահմանազատումներ են լինելու։

Ակցայի մասնակիցներից մեկի խոսքով՝ իրենք ճանապարհը փակել ու մարզպետի հետ հանդիպում են պահանջում հասկանալու համար՝ «նույնն է արդյոք իրենց ու մարզպետի պատկերացրած սահմանը»։

Ավելի վաղ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը հերքել էր լուրերը, թե իրենց մոտսահմանազատման աշխատանքներ են ընթանում։

Ընթերցեք նաև․ Մարզպետ․ Տավուշում արտառոց ոչինչ չի եղել ու չկա, փորձել են խուճապ մտցնել

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---