Բոստոնի քաղաքապետը չեղարկել է Խոջալուի դեպքերը խեղաթյուրող որոշումը և ներողություն խնդրել ամերիկահայերից

Բոստոնի քաղաքապետը չեղարկել է Խոջալուի դեպքերը խեղաթյուրող որոշումը և ներողություն խնդրել ամերիկահայերից

PanARMENIAN.Net - Բոստոնի քաղաքապետ Մարտին Ուոլշը չեղյալ է հայտարարել 1992թ. Խոջալուի դեպքերը խեղաթյուրող վիրավորական որոշումը և ներողություն խնդրել ամերիկահայ համայնքից, գրում է Regionmonitor-ը:

«Կցանկանայի ներողություն հայցել ամերիկահայ համայնքից վերջին հայտարարության համար, որը հրապարակվել էր Խոջալուի հիշատակի օրվա կապակցությամբ՝ 2021 թվականի փետրվարի 26-ին: Ցավոք, հռչակագիրն ընդունվել էր առանց ընթացակարգին բնորոշ մեր կողմից իրականացվող ուսումնասիրության։ Ամերիկահայ համայնքի ղեկավարների հետ զրույցից հասկացանք, որ այն ցավոտ էր շատերի համար։ Այդ պատճառով որոշում եմ կայացրել չեղարկել հայտարարությունը»,- նամակում գրել է Ուոլշը։

Այս քայլն իրականություն է դարձել համահայկական ջանքերի շնորհիվ, որը գլխավորել են Միդլսեքս շրջանի շերիֆ Փիթեր Քութուջյանը, Արևելյան Մասաչուսեթս նահանգի Հայ դատի հանձնախումբը, Մեծ Բոստոն շրջանի համայնքային փաստաբանների կոալիցիան:

1992թ. Խոջալուի վրա գրոհի անհրաժեշտությունը թելադրվում էր ԼՂՀ սովի մատնված բնակչությանը փրկելու հրամայականով ու այնտեղ կուտակված հարձակողական զենքի առկայությամբ: ԼՂՀ ղեկավարությունը պարտավոր էր կասեցնել Ադրբեջանի նախապատրաստվող գրոհը հայկական Ասկերան շրջկենտրոնի ու հետո Ստեփանակերտի վրա:

Ադրբեջանական կողմը իրազեկվել էր գրոհից դեռ երկու ամիս առաջ հեռուստատեսությամբ: Հայկական կողմը զգուշացրել էր հարձակման մասին, սակայն, ադրբեջանցիները ոչինչ չէին արել խաղաղ բնակիչներին Խոջալուից դուրս բերելու համար: Փորձ չարվեց նաև բնակչությունը ուղղաթիռներով տարհանելու, թեև հայերը տալիս էին նման հնարավորություն։Հայկական ստորաբաժանումներն ամեն ինչ արեցին խուսափելու համար անտեղի զոհերից Խոջալուի քաղաքացիական բնակչության շրջանում: Միջանցքի գոյության մասին գիտեր նաև Խոջալուի քաղաքապետ Էլման Մամեդովը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---