ՀՀ-ում կորոնավիրուսի 818 նոր դեպք կա և 5 մահ

ՀՀ-ում կորոնավիրուսի 818 նոր դեպք կա և 5 մահ

PanARMENIAN.Net - Հայաստանում մարտի 12-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 177,104-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 818-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Սա վարակի նոր դեպքերի ամենամեծ ցուցանիշն է դեկտեմբերի 22-ից ի վեր։

Մահվան ևս 5 դեպք է գրանցվել, 4-ը՝ կորոնավիրուսից և 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 3243 դեպք կա, այլ պատճառով՝ 835։

Ապաքինվել է ևս 277 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 165,718 է։ Փաստացի բուժվողների թիվն աճել է՝ հասնելով 7308-ի։

Մարտի 11-ին 3934 թեստավորում է արվել, ընդհանուր առմամբ կատարվել է 765,879 թեստավորում։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---