Արցախում հավանություն են տվել ռուսերենին պաշտոնական կարգավիճակ տալու նախագծին

Արցախում հավանություն են տվել ռուսերենին պաշտոնական կարգավիճակ տալու նախագծին

PanARMENIAN.Net - Արցախի կառավարությունը դրական եզրակացություն է տվել ռուսաց լեզվին պաշտոնական կարգավիճակ տալու նախագծին, հայտնել է ԱՀ խորհրդարանի պատգամավոր, կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի հանձնաժողովի անդամ Մետաքսե Հակոբյանը, փոխանցում է ArmLur.am-ը։

Նա հիշեցրել է, որ սա դեռ նախագիծ է ու քննարկումներ են ընթանում։ Ըստ նրա՝ քննարկվող տարբերակներից մեկն էլ այն է, որ ԼՂ-ում պաշտոնական լեզուն շարունակի մնալ հայերենը, խմբագրմամբ, որ «կարող է օգտագործվել նաև ռուսերեն»։ Ըստ նրա՝ այս տարբերակում լեզուները չեն հավասարեցվում պաշտոնական առումով։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Արցախի խորհրդարանի պատգամավորներն առաջարկում են «Լեզվի մասին» օրենքում փոփոխություններ կատարել, ըստ նախագծի՝ այնտեղ պաշտոնական լեզուներն են լինելու գրական հայերենը և ռուսերենը:

Նախագծով առաջարկում նշվում է նաև, որ ԼՂՀ-ում խրախուսում է հայերեն և ռուսերեն լեզուներով հրատարակությունները, մամուլը, ինչպես նաև հայերեն և ռուսերեն դասագրքերի, ուսումնական ձեռնարկների, տեղեկատու, գիտամեթոդական, գիտահանրամատչելի գրականության ստեղծումը։ 44-օրյա պատերազմից հետո Արցախում ռուս խաղաղապահներ են տեղակայվել։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---