Դեպի ռուսական շուկա հայկական սննդամթերքի արտահանումը կընդլայնվի

Դեպի ռուսական շուկա հայկական սննդամթերքի արտահանումը կընդլայնվի

PanARMENIAN.Net - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը ՌԴ այցի շրջանակում X5 Retail Group ընկերության ներկայացուցիչների հետ (գործադիր տնօրենի գլխավորությամբ) հանդիպման ժամանակ քննարկել է դեպի ռուսաստանյան շուկա հայկական սննդամթերքի արտահանումների ընդլայնման և այդ ընկերությունում հայկական արտադրանքի ներկայացվածության ավելացման հնարավորությունները։

X5 Retail Group ընկերությունն առևտրային երեք խոշոր ցանց է ընդգրկում։

Ընկերության գործընկերներին համառոտ ներկայացվել են ՀՀ գյուղատնտեսության և ագրոարդյունաբերական համալիրի առաջնահերթություններն ու հիմնական նպատակները, ՀՀ տնտեսվարողներին տրամադրվող օժանդակության գործիքներն ու ՀՀ պետական աջակցության ծրագրերը։

Հանդիպման ընթացքում Խոջոյանը կարևորել է նաև լոգիստիկ ծառայությունների բարձր մակարդակի ապահովումը Հայաստանում և ընդգծել, որ լոգիստիկ կենտրոնների զարգացումը կայուն և կանխատեսելի մատակարարման գրավականն է:

Ռուսաստանի արտահանման կենտրոնի ներկայացուցիչների հետ Խոջոյանը քննարկել է փոխգործակցության հեռանկարները, ինչպես նաև արտահանումների արդյունավետ կազմակերպմանն առնչվող մի շարք հարցեր։

Հանդիպման ավարտին Enterprise Armenia հիմնադրամը և Ռուսաստանի արտահանման կենտրոնը կնքել են փոխըմբռման հուշագիր։

Այցի շրջանակում փոխնախարարն ու Enterprise Armenia հիմնադրամի ներկայացուցիչները՝ գլխավոր տնօրեն Լևոն Օհանեսյանի գլխավորությամբ, այցելել են նաև ՌԴ-ում Հայաստանի դեսպանատուն, որտեղ գործարար շրջանակների ներկայացուցիչների և անհատ ձեռներեցների հետ քննարկել են հայ-ռուսական գործարար հարաբերությունների խորացմանն առնչվող մի շարք հարցեր։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---