Ձյան և բքի պատճառով աճյունների որոնումները դադարեցվել են

Ձյան և բքի պատճառով աճյունների որոնումները դադարեցվել են

PanARMENIAN.Net - Մարտի 12-ին Մարտունու և Վարանդայի (Ֆիզուլի) շրջաններում զոհված զինծառայողների աճյունների նախատեսված որոնողական աշխատանքները դադարեցվել են ձյան տեղումների և բքի պատճառով։

Նույն ուղղություններով որոնումները կշարունակվեն մարտի 13-ին, տեղեկացնում է ԱՀ ՆԳ նախարարության Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

Հադրութի և Վարանդայի (Ֆիզուլի) շրջանների դիրքային հատվածներում մարտի 11-ին իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում վերջինից հայտնաբերվել էր ևս 3 աճյուն:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---