Բադասյանը՝ ԱՀ նախագահի ներկայացուցիչ հատուկ հանձնարարությունների գծով

Բադասյանը՝ ԱՀ նախագահի ներկայացուցիչ հատուկ հանձնարարությունների գծով

PanARMENIAN.Net - Ազատամարտիկ, «Միացյալ Հայաստան» կուսակցության ղեկավար Վահան Բադասյանը նշանակվել է Արցախի նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարությունների գծով։ Նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է հրամանագիրը, տեղեկացնում են աշխատակազմից։

Բադասյանը զբաղվելու է անվտանգային ու տեղահանվածների խնդիրներին առնչվող հարցերով։

Ավելի վաղ Բադասյանը հայտարարել էր, որ օրհասական պահին ժամանակի հրամայականն է Արցախում միավորել, համախմբել բոլոր ուժերը՝ անկախ քաղաքական հայացքներից և կուսակցական պատկանելիությունից ու պայքարել մեր ժողովրդին հուզող հարցերը լուծելու համար։

Բադասյանը տեղեկացրել էր, որ խնդիրների լուծման վերաբերյալ «Միացյալ Հայաստան» կուսակցության առաջարկները ներկայացվել են ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանին, ինչն ընդունվել է նրա կողմից։

«Մենք պատրաստակամ ենք ստանձնելու մեր բաժին պատասխանատվությունը, որպեսզի ապահովվի արցախաբնակ հայության անվտանգությունը, պաշտպանունակությունը, տնտեսական ապահովումն ու զարգացումը»,-ասվում էր նրա հայտարարության մեջ։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---