Քոչարյան․ Գալստյանն առնվազն 5 օր էլ կկատարի ԳՇ պետի պարտականությունները

Քոչարյան․ Գալստյանն առնվազն 5 օր էլ կկատարի ԳՇ պետի պարտականությունները

PanARMENIAN.Net - Ստեփան Գալստյանն առնվազն ևս 5 օր կշարունակի կատարել ՀՀ զինված ուժերի ԳՇ պետի պարտականությունները։ Այդ մասին ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նիստում հայտարարել է պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը, գրում է Sputnik Արմենիան։

Այդ մասին Քոչարյանն ասել է՝ անդրադառնալով ռազմական դրությունը չեղարկելու ընդդիմության առաջարկին։ Նա ասել է, որ այդ հարցի վերաբերյալ պետք է իմանալ նաև պաշտպանության գերատեսչության կարծիքը։

«ԳՇ պետ դեռևս չունենք, Գալստյանն առնվազն ևս 5 օր կշարունակի պաշտոնավարել, բայց ՊՆ ղեկավար ունենք, որի կարծիքը պետք է իմանալ»,- ասել է նա։

Երկրում գործող ռազմական դրությունը չեղարկելու առաջարկով հանդես էր եկել ԱԺ ԲՀԿ խմբակցությունը։ Հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել։

Փաշինյանը միջնորդություն է ներկայացրել ԳՇ պաշտոնում Արտակ Դավթյանին նշանակելու վերաբերյալ։ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն իր առարկություններով վերադարձրել է Արտակ Դավթյանին ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ նշանակելու մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը: ԳՇ պետի պարտականությունների կատարումը ժամանակավորապես հանձնարարվել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանին։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---