ԱՄՀ-ի խորհուրդը հաստատել է Հայաստանին 540 մլն դոլարի չափով վարկի տրամադրումը

PanARMENIAN.Net - Հայաստանի համար 368 մլն SDR-ի չափով (շուրջ 540 մլն դոլար) պահուստային միջոցների մասին 28-ամսյա համաձայնագրի կնքումը հաստատվել է 2009 թվականի մարտի 6-ին Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր խորհրդի կողմից, այդ մասին նշվում է ԱՄՀ-ի պաշտոնական կայքում տեղակայված հաղորդագրության մեջ:



ԱՄՀ-ի կողմից Հայաստանին հատկացվելիք դրամական միջոցները կուղղորդվեն գլոբալ ճգնաժամի հետեւանքների վերացման ծրագրի աջակցմանը, արժութային եւ ֆինանսական համակարգի նկատմամբ վստահության վերականգնմանը, ինչպես նաեւ բնակչության աղքատ խավերի պաշտպանությանը:



Հաղորդագրության մեջ նշվում է, որ 161,5 մլն SDR-ին (շուրջ 237 մլն ԱՄՆ դոլար) համարժեք գումարն անմիջապես կտրամադրվի, մնացած միջոցները` 9 չափաբաժիններով:



Տվյալ համաձայնագրի հաստատումն ԱՄՀ-ի, Հայաստանի քվոտայի շուրջ 400 տոկոսը կազմող, պաշարներին բացառիկ մուտքի հնարավորություն է տալիս: Համաձայնագիրը հաստատվել է Արժույթի միջազգային հիմնադրամի արագացված ֆինանսական մեխանիզմի ընթացակարգի շրջանակներում: --Շ--
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---