ՀՀ-ում Covid-19-ի 1164 նոր դեպք կա, փաստացի բուժվողները՝ 12,000-ից ավելի

ՀՀ-ում Covid-19-ի 1164 նոր դեպք կա, փաստացի բուժվողները՝ 12,000-ից ավելի

PanARMENIAN.Net - Հայաստանում մարտի 24-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 186,184-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 1164-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան ևս 17 դեպք է գրանցվել, 14-ը՝ կորոնավիրուսից, և 3 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 3398 դեպք կա, այլ պատճառով՝ 865։

Ապաքինվել է ևս 313 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 169,485 է։ Փաստացի բուժվողների թիվը շարունակում է աճել՝ հասել է 12,436-ի:

Մարտի 23-ին 5330 թեստավորում է արվել, ընդհանուր առմամբ կատարվել է 817,406 թեստավորում։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---