Թորոսյան․ ՀՀ-ն մտադիր է ռուսական «Սպուտնիկ V»-ի հարյուր հազարավոր դեղաչափ գնել

Թորոսյան․ ՀՀ-ն մտադիր է ռուսական «Սպուտնիկ V»-ի հարյուր հազարավոր դեղաչափ գնել

PanARMENIAN.Net - Առողջապահության նախկին նախարար, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը հայտարարել է, որ ՀՀ կառավարությունը մտադիր է մի քանի հարյուր հազար դեղաչափ ռուսական արտադրության «Սպուտնիկ V» պատվաստանյութ գնել, գրում է Sputnik Արմենիան։

Նա պարզաբանել է, որ այդ հարցում շատ բան կախված է օգտագործման տեմպերից և պետության ֆինանսական հնարավորություններից։ Ըստ Թորոսյանի՝ ՀՀ-ում առաջինն ինքն է ստացել ռուսական պատվաստանյութը՝ առաջին դեղաչափը 2020-ի նոյեմբերին, երկրորդը՝ դեկտեմբերին։ Նա նշել է նաև, որ իր ընտանիքի անդամները հիվանդացել են, սակայն ինքը չի վարակվել, հետևաբար, սեփական փորձից կարող է ասել, որ դա արդյունավետ պատվաստանյութ է։

«Մենք տարբեր առաջարկներ ենք ստանում տարբեր արտադրողներից։ Ստացել ենք AstraZeneca-ի 25,000 դեղաչափ։ Վերջնական պայմանավորվածություն կա «Սպուտնիկ V»-ի 15,000 դեղաչափ գնելու վերաբերյալ։ Պատվաստանյութ ընտրելիս հաշվի է առնվում մատչելիությունը, ժամկետն ու աշխարհագրությունը։ Ըստ դրա, առավել գերադասելին ռուսական պատվաստանյութն է։ Հեռանկարում մտադիր ենք մի քանի հարյուր հազար դեղաչափ գնել»,-ասել է Թորոսյանը։

Ըստ նրա, ընդհանուր առմամբ, կառավարությունը մտադիր է զանգվածային պատվաստում իրականացնել, սակայն բնակչության հիմնական մասի պատվաստման ժամկետների մասին դեռ վաղ է խոսել։ Նա նշել է, որ պատվաստանյութը գնվելու է բյուջետային միջոցներով։

Թորոսյանի խոսքով՝ այժմ պատվաստանյութերի միջին գինը 5-30 դոլարի սահմանում է, իսկ ՀՀ գնած դեղամիջոցներն արժեն 5-10 դոլար։

Հայաստանում մարտի 31-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 192,639-ի։ Փաստացի բուժվողների թիվը շարունակում է աճել՝ հասել է 15,168-ի: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 3515 դեպք կա, այլ պատճառով՝ 892։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---