Պուտինն ու Ալիևը քննարկել են Հրվ. Կովկասում տնտեսական կապերի և տրանսպորտային ուղիների հարցը

Պուտինն ու Ալիևը քննարկել են Հրվ. Կովկասում տնտեսական կապերի և տրանսպորտային ուղիների հարցը

PanARMENIAN.Net - Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որի ընթացքում քննարկվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը: Նախագահները նշել են, որ այն, ընդհանուր առմամբ, կայուն է, հրադադարի ռեժիմն անշեղորեն պահպանվում է:

Հաշվի առնելով Բաքվում Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի վարած բանակցությունների ընթացքը՝ քննարկվել է Հարավային Կովկասում տնտեսական կապերի և տրանսպորտային հաղորդակցությունների կարգավորումն ըստ 2020թ․ նոյեմբերի 10-ի եռակողմ և 2021թ. հունվարի 11-ի հայտարարությունների։ Այդ համատեքստում ՌԴ և Ադրբեջանի ղեկավարները դրական են գնահատել Լեռնային Ղարաբաղի գծով եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը։

Արցախում Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմից հետո նոյեմբերի 10-ի հայտարարությամբ հայկական կողմը տարածքային զիջումների է գնացել, իսկ հունվարի 11-ին ստորագրել տարածաշրջանում տրանսպորտային ապաշրջափակման համաձայնագիր։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---