Աճյունների որոնումները կշարունակվեն Ջրականում

Աճյունների որոնումները կշարունակվեն Ջրականում

PanARMENIAN.Net - Զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն ապրիլի 5-ին փրկարարական մեկ ջոկատով շարունակվում են Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում:

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից տեղեկացնում են, որ զինադադարից հետո որոնումների արդյունքում հայտնաբերված կամ հայկական կողմին փոխանցված աճյունների ընդհանուր թիվը 1529 է:

44-օրյա պատերազմից հետո հայկական կողմը դեռ պաշտոնապես զոհերի թիվ չի հայտնել, պատերազմիցամիսներ անց էլ զոհերի մարմինների ԴՆԹ փորձաքննություն է ընթանում։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---