Արցախի ՄԻՊ-ը տարեկան հաղորդում է ներկայացրել․ 2020-ին 377 դիմում է ստացել

Արցախի ՄԻՊ-ը տարեկան հաղորդում է ներկայացրել․ 2020-ին 377 դիմում է ստացել

PanARMENIAN.Net - 2020 թվականին Արցախի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ստացել է 377 դիմում 481 անձից` սոցիալական ապահովության, աշխատանքային, պատշաճ վարչարարության, սեփականության, ընտրական և մի շարք այլ իրավունքների վերաբերյալ:

ՄԻՊ աշխատակազմը հրապարակել է 2020 թվականի գործունեության, ինչպես նաև մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդումը:

Արցախի ՄԻՊ-ից հայտնում են, որ ցանկում ներառված չեն պատերազմի ընթացքում ստացված հարյուրավոր դիմումները, քանի որ իրավիճակի դժվարություններով պայմանավորված, պատշաճ վիճակագրություն վարել հնարավոր չէր:

Պատերազմի ընթացքում և հետո դիմումները վերաբերել են զինծառայողների ու քաղաքացիական անձանց կյանքին և առողջությանը, անհետ կորածների մասին տեղեկություններ ստանալուն, քաղաքացիական անձանց տարհանվելուն, սոցիալական ապահովությանը, աշխատանքային և այլ իրավունքներին ու հարցերին:

Պաշտպանն իրավասու մարմինների ուշադրությունն է հրավիրել օրենսդրության մեջ և իրավակիրառ պրակտիկայում առկա խնդիրների վրա (սոցիալական ապահովության իրավունքի, սեփականության իրավունքի, առողջության պահպանման իրավունքի, արդար դատաքննության իրավունքի, ազատ տեղաշարժի իրավունքի, երեխաների իրավունքի, հաշմանդություն ունեցող անձանց իրավունքների, ազատազրկված անձանց իրավունքների և մի շարք այլ ոլորտների)` ներկայացնելով նաև իր առաջարկները։

Պատերազմի ընթացքում ու դրանից հետո ՀՀ ու Արցախի ՄԻՊ-երը բազմաթիվ հրապարակումներ ու փաստեր են ներկայացրել ադրբեջանական կողմի ռազմական հանցագործությունների, քաղաքացիական բնակչությանը թիրախավորելու մասին։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---