Իտալիայի Սան Վիտո դեյ Նորմաննի քաղաքը ճանաչել է Արցախի անկախությունը

Իտալիայի Սան Վիտո դեյ Նորմաննի քաղաքը ճանաչել է Արցախի անկախությունը

PanARMENIAN.Net - Իտալիայի Սան Վիտո դեյ Նորմաննի քաղաքը ճանաչել է Արցախի անկախությունը։ Քաղաքի համայնքային խորհրդի անդամներին նրանց գործընկեր Վինչենցո Կալաբրետտի ներկայացրած՝ Արցախի ճանաչման վերաբերյալ բանաձևը միաձայն ընդունվել է, տեղեկացնում է Իտալիայում ՀՀ դեսպանությունը։

Բանաձևում hամայնքային խորհուրդը համերաշխություն է հայտնում Արցախի ժողովրդին, դատապարտում է ադրբեջանական ագրեսիան և հորդորում Իտալիայի իշխանություններին ճանաչել ԱՀ-ն:

Արցախի անկախությունը ճանաչել են Իտալիայի մի շարք քաղաքներ, այդ թվում՝ Միլանը, Պալերմոն և Պիզան, ինչպես նաև Լոմբարդիա տարածաշրջանը և մի շարք համայնքներ։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---