Եվրախորհրդարանի պատգամավորն այցելել է Եռաբլուր․ Եվրոպան պետք է տեսնի սա

Եվրախորհրդարանի պատգամավորն այցելել է Եռաբլուր․ Եվրոպան պետք է տեսնի սա

PanARMENIAN.Net - Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆրանսուա-Քսավիե Բելամին ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոթի հետ այցելել է Եռաբլուր։ Տեսնելով երիտասարդների բազմաթիվ գերեզմանները՝ պատգամավորն ասել է․ «Եվրոպան պետք է տեսնի սա, որ գիտակցի, որ դա պատերազմ էր»։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է դեսպանը։

«Միշտ եմ այցելում Եռաբլուր։ Այս անգամ՝ Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆրանսուա-Քսավիե Բելամիի հետ։

Երևանյան այս պանթեոնում հուղարկավորված են Ղարաբաղյան պատերազմում զոհված զինվորները, որոնցից շատերը 18-19 տարեկան են։

Բելամին այցելել էր նաև Ծիծեռնակարբեր, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---