Թուրքիան մանկահասակ վարձկանների է ուղարկել Ադրբեջան՝ ԼՂ դեմ պատերազմելու

Թուրքիան մանկահասակ վարձկանների է ուղարկել Ադրբեջան՝ ԼՂ դեմ պատերազմելու

PanARMENIAN.Net - Թուրքիայի աջակցությունը վայելող սիրիական ապստամբ խմբավորումները մանկահասակ մարտիկներ են հավաքագրում և ուղարկում Լիբիա և Ադրբեջան՝ Թուրքիայի դաշնակից ուժերի կողմից կռվելու համար, փոխանցում է Ahval-ը։

Նման տվյալներ է հայտնել Ֆաժր Մաալիքի անունով սիրիացի նախկին վարձկանը։ Մաալիքին 13 տարեկան է եղել, երբ անդամագրվել է Թուրքիայի հովանավորության տակ գործող «Սիրիական ազատ բանակին» (այժմ՝ «Սիրիական ազգային բանակ»)։

«Պետք է պարզ լինի, որ երբ Թուրքիան «Սիրիական ազգային բանակը» ուղարկեց Ադրբեջան (աջակցելու ադրբեջանական ուժերի հարձակմանը Լեռնային Ղարաբաղի դեմ 2020 թ. սեպտեմբերին), նրանց մեջ նույնպես երեխաներ կային: «Սիրիական ազգային բանակում» պարզապես վարձկաններ են Թուրքիայի համար: Թուրքիայի նախագահ Էրդողանը մեզ ուղարկել է Լիբիա և Ադրբեջան: Երիտասարդ սերունդը, նրանք, ովքեր դեռ երեխաներ էին պատերազմի սկսվելու ժամանակ, անգրագետ են, անկիրթ և միամիտ: Կարծում եմ ՝ նրանք կմնան Թուրքիայի ստրուկը», - ասել է Մաալիքին:

Նա հայտնել է, որ Թուրքիան 2018-ին Աֆրինի գործողության համար երիտասարդ տղամարդկանցից բացի՝ սկսել է հավաքագրել նաև երեխաների։ Այդ գործողության ժամանակ Թուրքիան օդային ու ցամաքային հարվածներ էր հասցրել քրդերի կողմից վերահսկվող անկլավին։

Արցախում 44-օրյա պատերազմի ընթացքում Թուրքիան ռազմական աջակցություն է ցուցաբերել Ադրբեջանին՝ օժանդակելով մարդուժով, զինտեխնիկայով։ Այդ երկիրը տարածաշրջան է բերել ահաբեկիչ-վարձկանների։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---