Փաշինյան․ Չափազանց կարևոր՝ գերիների հարցը կա, որ մինչ օրս չի լուծվել 7 ապրիլի 2021 - 18:50 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Մոսկվայում հանդիպմանը, խոսելով Արցախում կայունացման մասին, ասել է, որ կա մի չափազանց կարևոր հարց, որը մինչ օրս չի լուծվել՝ դա գերիների հարցն է։ «Եվս մեկ անգամ ուզում եմ նշել ձեր անձնական ավանդը մեր տարածաշրջանում կայունացման գործում, հատկապես պատերազմից հետո, ձեր, Ադրբեջանի նախագահի հետ մեր համատեղ հայտարարության ստորագրումից հետո։ Բայց ուզում եմ նշել, որ այդ համատեքստում կա չափազանց կարևոր հարց, որը մինչ օրս կարգավորված չէ՝ դա ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձնաց հարցն է»,- ասել է նա, գրում է ՏԱՍՍ-ը։ «Շատ ուրախ եմ, որ ռազմագերիների վերադարձի հարցով մենք տարաձայնություններ չունենք»,- նշել է Փաշինյանը։ Փաշինյանը նաև կարևորել է ռուս խաղաղապահների ներկայությունը տարածաշրջանում՝ նշելով, որ դա կայունության և անվտանգության կարևոր գործոն է։ «Հուսով եմ՝ կքննարկենք ձեր տեսակետը մեր տարածաշրջանում, Լեռնային Ղարաբաղում, դրա շուրջը, Հայաստանում և ընդհանրապես մեր տարածաշրջանում անվտանգության համակարգի կառուցվածքի վերաբերյալ։ Անշուշտ, կքննարկենք նաև Ռուս-հայկական միավորված զորախմբի գործունեության որոշ նրբություններ »,- ասել է Փաշինյանը։ Պուտինն իր հերթին ասել է, որ ամենաակտուալ և սուր խնդիրը շարունակում է մնալ իրավիճակը Լեռնային Ղարաբաղում։ «Անկասկած՝ մենք շատ բան ունենք քննարկելու, նաև երկկողմ հարաբերությունների առումով, սակայն ամենասուր հարցն իրավիճակի կարգավորումն է Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջ»,- ասել է Պուտինը։ Ադրբեջանում հայ գերիների հստակ թիվը հայտնի չէ, խոսվում է մոտ 200-ի մասին։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե նոյեմբերի 10-ից հետո գերեվարվածերը չեն կարող համարվել գերի, այլ ահաբեկիչներ և դիվերսանտներ են։ Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |