Սերժ Սարգսյանը և ՌԴ դեսպանը քննարկել են գերիների հարցը, անդրադարձել ներքաղաքական վիճակին13 ապրիլի 2021 - 10:53 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետական կուսակցության ղեկավար, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը և ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինն ապրիլի 12-ին հանդիպմանը քննարկել են Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների ու քաղանձանց վերադարձի ուղղությամբ լրացուցիչ միջոցառումների և զոհված զինծառայողների մարմինների որոնումներին առնչվող հարցեր։ Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգության հարցերը, հայ-ռուսական երկկողմ փոխգործակցության հեռանկարները, ինչպես նաև դիտարկվել է Լեռնային Ղարաբաղում ընթացած վերջին պատերազմի հետևանքների հետ կապված հարցերի լայն շրջանակ։ Սարգսյանն անդրադարձել է նաև ներքաղաքական իրավիճակի հետ կապված հարցերին։ Ավելի վաղ Սերգեյ Կոպիրկինն ասել էր, որ Ադրբեջանում մնացած հայ գերիների վերադարձը Ռուսաստանի համար առաջնահերթ խնդիրներից է և որ գերիների վերադարձի հարցով շարունակելու է զբաղվել անձամբ խաղաղապահների հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը։ Անդրադառնալով ադրբեջանական ղեկավարության հայտարարություններին, որ գերիների հարցն արդեն լուծված է` ՀՀ-ում ՌԴ դեսպանն ասել է, որ ռուսական կողմը շարունակում է աշխատանքներ տանել գերիների վերադարձի ուղղությամբ։ Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | Ալիևը Բորգին ասել է, թե ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է չեղարկել «Ադրբեջանը բարձրացրել է այդ հարևցը և չկա որևէ պատճառ, որպեսզի հայկական կողմն իր համաձայնությունը չտա»,–ասել է նա Արաքս գետի վրա 2-րդ կամուրջ կառուցելու հարցով Իրանի հետ աշխատանքային խումբ կստեղծվի Գործող կամուրջը կառուցվել է 1995–ին Բաքվի դատարանը 5 ամսով երկարացրել է Արկադի Ղուկասյանի կալանքը Դատարանը հավանություն է տվել դատախազի միջնորդությանը Ucom-ի գլխավոր տնօրենը մասնակցել է Բարձր տեխնոլոգիաների զարգացմանը նվիրված միջոցառմանը Միջոցառումը կազմակերպել է Հայաստանում Եվրոպական բիզնես ասոցիացիան |