Փայլանը բացատրություն է պահանջել Թուրքիայի փոխնախագահից Էրդողանի «գյավուր» բառի համար

Փայլանը բացատրություն է պահանջել Թուրքիայի փոխնախագահից Էրդողանի «գյավուր» բառի համար

PanARMENIAN.Net - Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» հայ պատգամավոր Կարո Փայլանը գրավոր հարցապնդում է ներկայացրել խորհրդարան՝ այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից «գյավուր» (անհավատ) բառն օգտագործելով՝ քրիստոնյաներին թիրախավորելու պատճառով։

Էրդողանն այդ արտահայտությունն արել է հանրային ելույթներից մեկի ժամանակ։

Փայլանը դիմել է փոխնախագահ Ֆուաթ Օքթային ու հորդորել պատասխանել մի շարք հարցերի, այդ թվում՝ չգիտեն արդյոք, որ «գյավուր» ատելության խոսքը հանգեցնում է ատելության հանցագործության»։ Պատգամավորը հարցրել է նաև, թե արդյոք հետ կվերցնեն այդ արտահայտությունն ու ներողություն կխնդրեն, փոխանցում է Ermenihaber-ը։

«Պետք է տեղեկացնեմ, որ նախագահի կողմից օգտագործված այդ ատելության խոսքը, որն ըստ Թուրքիայի լեզվագիտական ընկերության նշանակում է «անհավատ, ոչ մուսուլման, անխիղճ, դաժան», բնավ ընդունելի չէ»,- ասել է պատգամավորը:

Փայլանը նաև նշել է, որ ինքը, որպես պատգամավոր, բազմիցս «գյավուր» հայհոյանքով հարձակման է ենթարկվել:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---