Փաշինյան․ Ապրիլյանից առաջ միջնորդներն առաջարկել են հրաժարվել ԼՂ միջանկայլ կարգավիճակից

Փաշինյան․ Ապրիլյանից առաջ միջնորդներն առաջարկել են հրաժարվել ԼՂ միջանկայլ կարգավիճակից

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցային գործընթացում սկզբունքային բան կա, որը երկար ժամանակ թաքցվել է ժողովրդից՝ ԼՂ կարգավորման Մադրիդյան տարբերակում միջանկյալ կարգավիճակի մասին կետ կա, Ադրբեջանը 2011-ից սկսած հրաժարվում է այդ մասին քննարկումներից, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ հայկական կողմը բանակցությունների արդունքում պետք է հասներ նրան, որ միջնորդներն ադրբեջանական կողմին համոզեին ընդունել ԼՂ միջանկյալ կարգավիճակը, բայց «փաստն այն է, որ Ադրբեջանի այս դիրքորոշումը 2014-2015-ին ընդունվել է միջնոդրների կողմից»։

«2016-ի Ապրիլյան պատերազմից երկու ամիս առաջ միջնորդների կողմից հստակ առաջարկ է եղել, որ հայկական կողմը հրաժարվի միջանկյալ կարգավիճակի արձանագրման ձգտումներից։ Հայկական կողմը հրաժարվել է, երկու ամիս անց սկսել է Ապրիլյան պատերազմը, որը, ըստ էության, տարածքային կորուստների հանգամանքով, պիտի դառնար իմ նշած օրակարգի՝ միջանկայլ կարգավիճակից հրաժարումի պարտադրում»,- ասել է նա։

Վարչապետն ԱԺ-ում անդրադարձել է ԼՂ հարցով բանակցային գործընթացին, պատերազմի ընթացքում ու դրանից հետո կատարված իրադարձություններին։

Ընթերցեք նաև․ Փաշինյանը՝ բանակցային գործընթացի, իրեն թուրք գործակալ կոչելու և ՀՀ նախկին ղեկավարների խոսքերի մասին

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---