Փաշինյան․ Ապրիլյանից առաջ միջնորդներն առաջարկել են հրաժարվել ԼՂ միջանկայլ կարգավիճակից14 ապրիլի 2021 - 12:19 AMT PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցային գործընթացում սկզբունքային բան կա, որը երկար ժամանակ թաքցվել է ժողովրդից՝ ԼՂ կարգավորման Մադրիդյան տարբերակում միջանկյալ կարգավիճակի մասին կետ կա, Ադրբեջանը 2011-ից սկսած հրաժարվում է այդ մասին քննարկումներից, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով՝ հայկական կողմը բանակցությունների արդունքում պետք է հասներ նրան, որ միջնորդներն ադրբեջանական կողմին համոզեին ընդունել ԼՂ միջանկյալ կարգավիճակը, բայց «փաստն այն է, որ Ադրբեջանի այս դիրքորոշումը 2014-2015-ին ընդունվել է միջնոդրների կողմից»։ «2016-ի Ապրիլյան պատերազմից երկու ամիս առաջ միջնորդների կողմից հստակ առաջարկ է եղել, որ հայկական կողմը հրաժարվի միջանկյալ կարգավիճակի արձանագրման ձգտումներից։ Հայկական կողմը հրաժարվել է, երկու ամիս անց սկսել է Ապրիլյան պատերազմը, որը, ըստ էության, տարածքային կորուստների հանգամանքով, պիտի դառնար իմ նշած օրակարգի՝ միջանկայլ կարգավիճակից հրաժարումի պարտադրում»,- ասել է նա։ Վարչապետն ԱԺ-ում անդրադարձել է ԼՂ հարցով բանակցային գործընթացին, պատերազմի ընթացքում ու դրանից հետո կատարված իրադարձություններին։ Ընթերցեք նաև․ Փաշինյանը՝ բանակցային գործընթացի, իրեն թուրք գործակալ կոչելու և ՀՀ նախկին ղեկավարների խոսքերի մասին Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |