Մոսկվայի պատասխանը «Իսկանդերի» մասին Ալիևի նամակին. Հրթիռներ չեն գործարկվել21 ապրիլի 2021 - 11:10 AMT PanARMENIAN.Net - Մոսկվան պատասխանել է Բաքվի՝ Արցախում «Իսկանդեր» համակարգի հնարավոր գործարկման մասին նամակին։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Ավելի վաղ Ալիևը հայտարարել էր, թե քննարկել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Լեռնային Ղարաբաղում «Իսկանդեր Մ» հրթիռների բեկորների հայտնաբերման մասին տեղեկությունը, իսկ ՊՆ-ն այդ հարցի վերաբերյալ պաշտոնական նամակով դիմել է Մոսկվային։ «Ես ծանոթացա պատասխանին։ Ադրբեջանի ժողորդին պետք է ասեմ ինչպես կա։ Քանի որ սա շատ լուրջ հարց է։ Այստեղ ոչ մի գաղտնիք չպետք է լինի։ Պատասխանում նշված է, որ ռուսական կողմը չի գրանցել բալիստիկ հրթիռների գործարկում»,- ասել է Ալիևն Ադրբեջանի պետական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, գրում է ՌԻԱ Նովոստին։ Ըստ Ալիևի՝ Բաքուն հուսով է, որ հարցը կպարզաբանվի։ Նա հավելել է, որ իբր Ղարաբաղում հայտնաբերված բեկորները տեղափոխվել են Բաքու։ Ալիևը հայտարարել է, որ իրենց դիրքորոշումն այս հարցում սկզբունքային է և Բաքուն հուսով է, որ ավելի ամբողջական պատասխան կստանա Մոսկվայից։ Ըստ նրա՝ համակարգերը կամ փոխանցել են ՀՀ-ին, կամ ապօրինի են դուրս բերվել ՌԴ-ից։ Ավելի վաղ Ադրբեջանը հայտարարել էր, որ Շուշիում հայտնաբերվել են «Իսկանդեր Մ» հրթիռների բեկորներ, որոնք, ըստ Բաքվի, ՀՀ-ն կիրառել է պատերազմի ժամանակ։ 2020թ․ նոյեմբերի ՀՀ ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանը հայտարարեց, որ ՀՀ-ն կիրառել է «Իսկանդեր»։ Ավելի ուշ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ «Իսկանդերի» հրթիռները չեն «պայթել կամ պայթել են 10 տոկոսով»։ Որոշ ժամանակ անց նա հերքեց իր այդ պնդումը՝ հավելելով, որ իրեն սխալ էին զեկուցել։ ՌԴ-ն հայտարարել է, որ ՀՀ-ն չի կրառել «Իսկանդեր»։ ՀՀ-ն սպառազինված է «Իսկանդեր Է» տարբերակով։ Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Oգտատերերը ևս կարող են ստեղծել իրենց սեփական ավատարները Երևանում իրազեկման ակցիաներ են անցկացվել, փողոցներ փակվել Դավթաշենում քաղաքացիները 15 րոպեով փակել էին ճանապարհը Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում |