Վրացական Myway Airlines-ը կանոնավոր չվերթեր կիրականացնի դեպի Երևան

Վրացական Myway Airlines-ը կանոնավոր չվերթեր կիրականացնի դեպի Երևան

PanARMENIAN.Net - Վրացական Myway Airlines ավիաընկերությունը նախատեսում է կանոնավոր չվերթեր իրականացնել Թբիլիսի-Երևան-Թբիլիսի ուղղությամբ։

Քաղաքացիական ավիացիայի գործակալությանը ներկայացրած դիմումի համաձայն, Թբիլիսի-Երևան-Թբիլիսի թռիչքները կիրականացվեն մայիսի 15-ից հոկտեմբերի 30-ը, ամեն օր, տեղեկացնում է 1tv.ge-ն։

Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության քաղաքացիական ավիացիայի գործակալությունը ավիաընկերությանը շահագործման լիցենզիա է տրամադրել 2021թ․ ապրիլի 20-ին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---