Փայլան․ Բայդենի ճանաչումը չի ամոքել հայերի վերքը՝ դա միայն Թուրքիան կանի

Փայլան․ Բայդենի ճանաչումը չի ամոքել հայերի վերքը՝ դա միայն Թուրքիան կանի

PanARMENIAN.Net - Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Կարո Փայլանը կարծում է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը չի կարող ամոքել հայ ժողովրդի վերքը. դա կարող է անել միայն Թուրքիայի խորհրդարանը։ Այդ մասին նա ասել է «ՍիվիլՆեթի» հետ զրույցում։

Նրա համոզմամբ՝ արդարությունը պետք է վերականգնվի այնտեղ, որտեղ այդ ոճրագործությունը կատարվել է։ Փայլանը նաև ընդգծել է Թուրքիայի ժողովրդավարացման կարևորությունը, որի համար նա պայքարում է:

Ավելի վաղ The Wall Street Journal-ը և The New York Times-ը սեփական աղբյուրներին հղումով հայտնել էին, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մտադիր է պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Bloomberg գործակալությունը տեղեկացրել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցում հայտնել է նրան, որ մտադիր է ճանաչել Հայոց ցեղասպանությունը։

Ամեն տարի ապրիլի 24-ին կամ դրա նախօրեին Սպիտակ տունը հանդես է գալիս հայտարարությամբ հայ զոհերի Հիշատակի օրվա կապակցությամբ: Առ այսօր Սպիտակ տունը խուսափել է կիրառել «ցեղասպանություն» եզրույթը իր հայտարարության տեքստում՝ փոխարենը օգտագործելով «Մեծ Եղեռն», «աղետ», «ողբերգություն» բառերը: 2019-ի դեկտեմբերին ԱՄՆ Սենատը բանաձև է ընդունել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին։ 2019-ի հոկտեմբերին բանաձև էր ընդունել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---