Ֆրանսիայի պետքարտուղար․ Կարևոր է ՀՀ-ում լինել Ֆրանսիայի կողմից Ցեղասպանության ճանաչման 20-րդ տարելիցի առթիվ24 ապրիլի 2021 - 16:51 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանը Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպմանն ասել է, որ իր համար կարևոր է Ցեղասպանության 106-րդ տարելիցի և Ֆրանսիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման 20-րդ տարելիցի կապակցությամբ գտնվել Հայաստանում և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Նա Սարգսյանին է փոխանցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի նամակը՝ ապրիլի 24-ի կապակցությամբ: Լըմուանը Երևանում է Մակրոնի հանձնարարությամբ՝ մասնակցելու Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի ոգեկոչման արարողություններին: Նախագահ Սարգսյանը խնդրել է իր երախտագիտությունը փոխանցել նախագահ Մակրոնին՝ հայ ժողովրդի կողքին գտնվելու համար: «Այս նամակն ի ցույց է դնում այն բարեկամությունը, որ կա մեր երկրների ու ժողովուրդների միջև, այն վերաբերմունքը, որն ունի Ֆրանսիան Հայաստանի և հայ ժողովրդի հանդեպ, որը մենք մեծապես գնահատում ենք: Ֆրանսիայի բարեկամությունը մենք զգացինք նաև պատերազմի ժամանակ, ականատեսը եղանք իրական բարեկամության դրսևորման և աջակցելու պատրաստակամության»,- նշել է Սարգսյանը: Նախագահն ու պետքարտուղարն անդրադարձել են հայ-ֆրանսիական հարաբերություններին՝ ընդգծելով, որ երկու բարեկամ երկիրը փոխգործակցությունը զարգացնելու մեծ ներուժ ունեն: Սարգսյանը խոսել է նաև Արցախի դեմ Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ու դրա հետևանքների մասին՝ այս համատեքստում անդրադառնալով մարդասիրական խնդիրներին և առանձնահատուկ ընդգծելով Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների ու քաղաքացիական անձանց վերադարձի առաջնահերթ կարևորությունը: Նա նշել է, որ այս հարցում Հայաստանն ակնկալում է միջազգային հանրության և իր բարեկամների աջակցությունը: Կողմերը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային ու միջազգային խնդիրների շուրջ: Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանի Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեի գլխավորած պատվիրակությունը: Ընթերցեք նաև․ Մակրոն․ Հանուն արդարության և ճշմարտության պայքարը չի դադարի, քանզի այն միայն հայերինը չէ Ուշագրավ Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» |