Մակրոն․ Միասին ենք պայքարելու ժխտողականության, ատելության և բռնության դեմ

Մակրոն․ Միասին ենք պայքարելու ժխտողականության, ատելության և բռնության դեմ

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ գրառում է կատարել թվիթերյան իր միկրոբլոգում՝ նշելով, որ ֆրանսիացիները հայերի հետ միասին պայքարելու են ժխտողականության, ատելության և բռնության դեմ։

«Ապրիլի 24-ն է, Հայոց ցեղասպանության ոգեկոչման օրը՝ մենք չենք մոռանա: Մենք միասին պայքարելու ենք ժխտողականության, ատելության, բռնության դեմ: Ֆրանսիացի և հայ ժողովուրդներն ընդմիշտ կապված են միմյանց հետ»,-ասվում է գրառման մեջ:

Մակրոնը նաև լուսանկար է հրապարակել՝ Փարիզում տեղադրված Կոմիտասի արձանի մոտ։

Մակրոնը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ հղած նամակում գրել էր, որ իր բոլոր մտքերն ուղղված են պատմության զրկանքները կրած Հայաստանին։

Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեի գլխավորած պատվիրակությունը: Երևանում է նաև Ֆրանսիայի նախագահի հատուկ ներկայացուցիչ Ժան-Բատիստ Լըմուանը։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---