ՀՀ-ում կորոնավիրուսի 181 նոր դեպք կա և 23 մահ

ՀՀ-ում կորոնավիրուսի 181 նոր դեպք կա և 23 մահ

PanARMENIAN.Net - Հայաստանում ապրիլի 26-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 213,469-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 181-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Նախորդ օրը՝ ապրիլի 25-ը, կիրակի էր և ախտորոշման ոչ բոլոր լաբորատորիաներն են աշխատել։

Մեկ օրում 2467 թեստ է արվել, ընդհանուր առմամբ՝ 965,692 թեստ։

Մահվան ևս 23 դեպք է գրանցվել, 22-ը՝ կորոնավիրուսից, և 1 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 4040 դեպք կա, այլ պատճառով՝ 1002։

Ապաքինվել է ևս 820 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 194,900 է։ Փաստացի բուժվողների թիվը 13,527 է։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---