Պուտինն ու Մակրոնը պատրաստ են համակարգել գործողությունները ԼՂ հարցում

Պուտինն ու Մակրոնը պատրաստ են համակարգել գործողությունները ԼՂ հարցում

PanARMENIAN.Net - Ապրիլի 26-ի հեռախոսազրույցում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ֆրանսիայի ղեկավար Էմանուել Մակրոնը քննակել են նաև իրավիճակը Լեռնային Ղարաբաղում։ Նրանք երկուստեք պատրաստակամություն են հայտնել համակարգելու գործողությունները ԼՂ կարգավորման տարբեր ասպեկտներում, այդ թվում` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում։

Հեռախոսազրույցի ընթացքում գոհունակությամբ նշվել է, որ իրավիճակն Արցախում հանգիստ է, շարունակվում է 2020թ․ նոյեմբերի 10-ի և 2021թ․ հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների իրացման ուղղությամբ հետևողական աշխատանքը, տեղեկացնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Ֆրանսիական ԶԼՄ-ները, մասնավորապես` Figaro-ն, գրել է, որ Մակրոնն ու Պուտինը պայմանավորվել են առաջիկա օրերին հայտարարել ԼՂ վերաբերյալ կոնկրետ նախաձեռնությունների մասին, գրում է ՌԻԱ Նովոստին։

Խոսելով ԼՂ-ում իրավիճակի մասին՝ Մակրոնը շեշտել է «ձերբակալվածների հարցում կոնկրետ առաջընթացի անհրաժեշտությունը, հումանիտար աջակցությունն ու մշակութային ժառանգության պահպանումը»։

Ըստ պարբերականի, երկու երկրի նախագահները պայմանավորվել են վերսկսել ջանքերը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում՝ Ղարաբաղում կարգավորման հասնելու համար, և առաջիկա օրերին «կոնկրետ նախաձեռնություններով» հանդես գալ այդ ուղղությամբ։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---