Լավրովը Երևանում կքննարկի ԼՂ հարցով պայմանավորվածությունների իրագործումը![]() 5 մայիսի 2021 - 12:27 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 5-ին աշխատանքային այցով Հայաստան կժամանի Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Երևանում նա կքննարկի Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ պայմանավորվածությունների իրագործումը։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով Լավորվի այցերին Երևան և Բաքու։ «Հանդիպումների ընթացքում նախատեսվում է քննարկել երկկողմ և տարածաշրջանային գործակցության հարցերի լայն շրջանակ, ինչպես նաև համագործակցությունը միջազգային ասպարեզում։ Բանակացությունների առաջնային թեման լինելու է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ պայմանավորվածությունների իրագործումը: Առաջնային ուշադրություն կհատկացվի 2020թ․ նոյեմբերի 10-ին և 2021թ. հունվարի 11-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների հայտարարությունների կատարման գործնական ասպեկտներին»,- ասել է Զախարովան։ Մայիսի 6-ին ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն։ Հանդիպումից հետո տեղի կունենա ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի և Լավրովի համատեղ ասուլիսը։ Աշխատանքային այցի շրջանակում նախատեսված է նաև հանդիպում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ: Մայիսի 10-11-ին նախատեսված է Լավրովի այցը Բաքու։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |