Հաշմանդամության 3 խմբի փոխարեն ֆունկցիոնալության սահմանափակման 4 աստիճան կլինի

Հաշմանդամության 3 խմբի փոխարեն ֆունկցիոնալության սահմանափակման 4 աստիճան կլինի

PanARMENIAN.Net - ԱԺ-ում երկրորդ ընթերցմամբ ընդունված Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին և կից ներկայացված օրինագծերի փաթեթով հաշմանդամության 3 խմբի փոխարեն ֆունկցիոնալության սահմանափակման 4 աստիճան կլինի։

Նախագիծը ներկայացրել էին կառավարությունը և ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը։

Նախատեսվում է անցում կատարել բժշկասոցիալական փորձաքննությունից ֆունկցիոնալության գնահատման համակարգի։ Ֆունկցիոնալության գնահատման արդյունքում անձը ճանաչվում է հաշմանդամություն ունեցող կամ ոչ, որոշվում է նրա ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանը՝ թեթև, միջին, ծանր և խորը, հաշմանդամության առաջին, երկրորդ, երրորդ խմբերի փոխարեն:

Օրենքն ուժի մեջ մտնելուց հետո, 3 տարվա ընթացքում հասարակական, արտադրական նշանակության շենքերն ու շինությունները պետք է վերակառուցվեն՝ ապահովելով հաշմանդամություն ունեցող անձանց մատչելիության համար նախատեսված բոլոր նորմերը:

Նախագծերի փաթեթով հաշմանդամություն ունեցող անձ է համարվելու այն անձը, որը ֆիզիկական, հոգեկան, մտավոր և (կամ) զգայական տևական խնդիրների և միջավայրային արգելքների փոխազդեցության արդյունքում կարող է ունենալ մյուսների հետ հավասար հիմունքներով հասարակական կյանքին լիարժեք ու արդյունավետ մասնակցության սահմանափակում:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---