Արարատ Միրզոյանը Մոսկվա կմեկնի

Արարատ Միրզոյանը Մոսկվա կմեկնի

PanARMENIAN.Net - Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը կմեկնի Մոսկվա, որտեղ կհանդիպի ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ։ Պաշտոնական այցը կկայանա մայիսի 16-18-ը, տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ-ն։

ՌԴ և ՀՀ խորհրդարանների խոսնակները պայմանավորվել էին հանդիպման մասին ապրիլի 23-ի զրույցի ժամանակ՝ քննարկելով երկկողմ հարաբերությունները։

ՌԴ ԱԳՆ-ի համաձայն՝ երկու երկրի խորհրդարանական կապերը զարգանում են:

ՌԴ Դաշնային խորհրդի պատվիրակությունն ապրիլի 24-ի այցելել էր Երևան։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---