Զինադադարից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից տարհանվել է 1553 աճյուն

Զինադադարից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից տարհանվել է 1553 աճյուն

PanARMENIAN.Net - 2021-ի մայիսի 3-9-ն ընկած ժամանակահատվածում զոհված զինծառայողների աճյունների որոնման ուղղությամբ ԱԻ պետական ծառայության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման փրկարարներն որոնումներ չեն իրականացրել:

Զինադադարից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից հայտնաբերվել և տարհանվել է 1553 աճյուն:

Ճգնաժամային կառավարման կենտրոնում նկատվել է զենք-զինամթերքի հայտնաբերման կանչերի աճ: Մայիսի 3-9-ն հայտնաբերվել է 212 պայթուցիչ, հակատանկային 3 և թնդանոթի 190 արկ, կասետային 49 հրթիռ, 3 հատ ավիառումբ:

ԱԻՊԾ սակրավորները, ՌԴ ԱԻՆ գործընկերները, «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամը և The Halo Trust ականազերծող կազմակերպությունը շարունակում են Արցախն առավել անվտանգ դարձնելու ուղղությամբ ամենօրյա աշխատանքները:

Պատերազմից հետո ականներից կամ այլ զինամթերքի պայթյունից միայն մեկ քաղաքացիական անձ է տուժել:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---